Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Արդյունավետ դիետա «Վեց թերթիկ»

Արդյունավետ դիետա «Վեց թերթիկ»

«Վեց  թերթիկ» մեթոդը համարվում է ամենարդյունավետ և անվտանգ դիետաներից մեկը: Այն շվեդ դիետոլոգի կողմից է մշակվել, և արդեն հասցրել է շատ կանանց հավանությանն արժանանալ: Դիետան կոչվում է «6 թերթիկ», քանի որ դիետայի 1 շրջանը բաղկացած է 6 օրից:

 

Մինչև  սկսելը թղթի վրա նկարում ենք դիետան` ծաղկի տեսքով: Այն անպայման պետք է 6 թերթ ունենա, որոնք կխորհրդանշեն դիետայի յուրաքանչյուր օրը: Թերթիկները պետք է պոկել ծաղկից ՝ համապատասխանեցնելով օրերին: Եթե արդեն բարեհաջող անցկացրել եք օրը` հետևելով դիետայի պայմաններին, կարող եք հպարտությամբ պոկել այդ օրվա դիետային համապատասխանող թերթիկը:

diet

1-ին  օր-ձկնային

 

Ձուկը կարելի է խաշել, շոգեխաշել, ջեռոցում տապակել: Կարող եք նաև ապուր պատրաստել, բայց առանց կարտոֆիլի, միայն կանաչիով:

 

2-րդ օր-բանջարեղենային

 

Բանջարեղենը կարելի է օգտագործել հում, խաշած, շոգեխաշած վիճակում: Կարող եք նաև բանջարեղենային հյութեր խմել:

 

3-րդ օր-մսային

 

Օգտագործեք միայն հավի միս: Այն կարող է լինել խաշած, շոգեխաշած: Կարող եք նաև հավով ապուր պատրաստել:

 

4-րդ օր- հացահատիկային

 

Կարող եք ուտել յուրաքնաչյուր տիպի շիլա, հացահատիկեղեն: Կարող եք նաև ավելացնել կանաչի:

 

5-րդ օր-կաթնաշոռային

 

Կաթնաշոռը պետք է անյուղ լինի կամ ցածր յուղայնության: Կարող եք նաև կաթ օգտագործել:

 

6-րդ օր-մրգային

 

Կարող եք օգտվել յուրաքանչյուր մրգից: Օգտագործեք նաև մրգային հյութեր` առանց շաքարավազի:

 

Դիետայի ընթացքում լավ կանեք խուսափել  գազավորված  ըմպելիքներից, բացի հանքային ջրերից և կանաչ թեյից:

 

Զգուշացում` ոչ մի դեպքում չփոխել դիետայի օրերը: Արդյունավետությունը երաշխավորված է միայն դիետայի կանոններին խիստ հետևելու դեպքում:

 

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ